Օրենքներ և պայմաններ

                Վեբ-կայքից օգտվելու կանոնները                      

Վեբ-կայքում կատալոգ տեղադրելու կանոնները


Վեբ-կայքում մեկ կազմակերպությունը կամ անհատը կարող է տեղադրել 1(մեկ) կատալոգ:


Տարբեր գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատները 1-ից ավելի բաժիններում կատալոգներ տեղադրելու համար կարող են դիմել ադմինիստրատորին և ստանալ աջակցություն (կապ):


1. Դուք հնարավորություն ունեք վեբ-կայքում՝ Ձեր նախընտրած բաժնում տեղադրելու 4-20 նկար անվճար:

 
2. Դուք հնարավորություն ունեք վեբ-կայքում՝ Ձեր նախընտրած բաժնում տեղադրելու 20-200 նկար վճարովի(տարեկան 3000 դրամ):

Մանրամասների համար դիմել ադմինիստրատորին՝ 093-00-77-76 Էրիկ

 
Ձեր ցանկությամբ նկարները կարող եք տարանջատել միմյանցից իրենց առանձնահատուկ ենթաբաժիններով(վերնագրերով):  


Նկարները ներբեռնելու վահանակին կից կլինեն պատուհաններ,որտեղ պետք է տեղադրեք նկարին համարժեք անվանումներ (բառեր-բանալիներ) երեք լեզուներով՝ հայերեն,ռուսերեն,անգլերեն(1 լեզուն պարտադիր է,մնացածը 2 լեզուները Ձեր հայացողությամբ):   Նկարներին կցվող բառերի շնորհիվ փնտրողական համակարգերը(google,yandex...)կսկսեն ճանաչել և ցուցադրել Ձեր նկարները, հետևաբար ավելացնելով Ձեր կատալոգի այցելությունների քանակը(կատալոգի այցելությունների հավանականությունը կավելանա,եթե լրացնեք երեք լեզուներով):   Նկարները պետք է լինեն ունիկալ(ցանկալի է լինեն որակյալ 800x600 չափսի) և չպետք է պարունակեն այլ կայքերի գովազդներ,այլապես կհեռացվեն վեբ-կայքից:   Այն Նկարները,որոնք չեն համապատասխանի վեբ-կայքի ուղղվածությանը և տվյալ բաժնին,նույնպես կհեռացվեն վեբ-կայքից:   Հեռացվող նկարների հետ մեկտեղ կհեռացվեն նաև նկարին կից երեք նկարները,կատալոգի համաչափությունը պահպանելու նպատակով:   Խախտումները կրկնվելու կամ ընդլայնված խախտումների դեպքում տվյալ կատալոգները ամբողջությամբ կհեռացվեն վեբ-կայքից: 

 

Եթե վեբ-կայքում չգտնեք Ձեր արվեստին համարժեք բաժիններ,ապա կարող եք դիմել ադմինիստրատորին նոր բաժին ավելացնելու առաջարկով (կապ):   Եթե բաժիններում չգտնեք Ձեր արվեստին համարժեք ենթաբաժիններ(վերնագրեր),նմանապես կարող եք դիմել ադմինիստրատորին   նոր ենթաբաժին ավելացնելու առաջարկով (կապ):   


Կատալոգին կից կարող եք ներկայացնել որոշակի ինֆորմացիա Ձեր գործունեության մասին:   Ձեր կոնտակտային տվյալներից պարտադիր են հեռախոսահամարը և էլ-փոստը,արգելվում են անմիջական հղումները(URL) դեպի այլ կայքեր:   


Ձեր կատալոգի այցելությունները ավելացնելու նպատակով կարող եք նաև վեբ-կայքում տեղադրել գովազդ, որին կարող է կցվել հղում դեպի  Ձեր կողմից գովազդվող ինտերնետային էջը :       


 Վեբ-կայքում գովազդ տեղադրելու համար դիմեք ադմինիստրատորին ` ` 093-00-77-76 Էրիկ :   


 

 

Վեբ-կայքը հրաժարվում է պատասխանատվությունից 

 

1. Վեբ-կայքը հրաժարվում է պատասխանատվություն կրել ցանկացած կատարվելիք գործարքների համար,քանի որ հանդիսանում է զուտ որպես ինֆորմացիոն հարթակ:

 
2. Վեբ-կայքը կատարելագործման նկատառումներով ցանկացած պահի կարող է փոփոխություններ և ավելացումներ մտցնել վեբ-կայքից օգտվելու կանոնների մեջ առանց նախազգուշացման:

 
3. Վեբ-կայքը հրաժարվում է պատասխանատվություն կրել հեղինակային իրավունքով պաշտպանված նկարները ապօրինաբար տեղադրողների փոխարեն:

 
4. Վեբ-կայքը հրաժարվում է պատասխանատվություն կրել երրորդ անձանց կողմից ներկայացվող սխալ ինֆորմացիայի դիմաց: 

 
5. Վեբ-կայքը չի նախատեսում փոխհատուցում վճարովի ծառայություններից օգտվողների համար վեբ-կայքի կարճաժամկետ կամ երկարաժամկետ խափանումների դիմաց:

 
6. Վեբ-կայքը կատարելագործման նկատառումներով ցանկացած պահի կարող է փոփոխություններ և ավելացումներ մտցնել վեբ-կայքի ծրագրային կոդում առանց նախազգուշացման:

 
7. Վեբ-կայքի կանոններին չհամապատասխանող բոլոր կատալոգները կհեռացվեն առանց նախազգուշացման:


8. Վեբ-կայքի կանոններին չծանոթանալու պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է օգտագործողը: